▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում ա ՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը․․․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Կառավարության այսօրվա նիստում կրկին անդրադարձ եղավ Գյումրիում ավտոմաքսատան բացմանը։ Գործադիրն այսօր դրա շուրջ 3-րդ նախագիծն ընդունեց, այն է՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման ընթացակարգերի կազմակերպման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծերը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի զեկուցմամբ՝ այս նախագծով ՊԵԿ-ին կհատկացվի 970 000 000 դրամ։

«Գումարը նախատեսված է վերակառուցման աշխատանքների, տեխնիկական հսկողության ծառայությունների և հեղինակային հսկողության ծառայություններ ձեռքբերելուն և իրականացվելու մեկ անձից գնում կատարելու միջոցով»,- ասաց Դավիթ Անանյանը։

Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ Գյումրիում ավտոմաքսատունը բացվելու է հոկտեմբերի 11-ին։ Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կտեղավորվեն ժամկետներում։ Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց, բայց և չբացառեց, որ օրը, հնարավոր է, փոխվի։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ ավտոմաքսատան բացումը նախատեսված ժամանակում բացվի, քանի որ հիմա ավտոներկրումը ակտիվացել է՝ պայմանավորված 2020թ.հունվարի 1-ից նախատեսված թանկացումների հետ։ Վարչապետը, դիմելով ՊԵԿ նախագահին, կատակեց

«Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք»։

Դավիթ Անանյանը հավելեց՝ իրականում ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն ունեցել ենք, արել ենք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին