▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում է Քոչարյա՞նն է գաղտնալսել. թող գնա դիմի իրավապահներին. Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

«Եթե Ալեն Սիմոնյանն ասում է, որ իքս մարդը կամ կառույցն է գաղտնալսել, ապա ոչ թե այդ մարդն ու կառույցը պետք է արդարանան, այլ Ալեն Սիմոնյանը պետք է առանց վարանելու գնա, համապատասխան իրավապահ մարմիններին ցուցմունք տա, թե ինչ գիտի այն հարցի վերաբերյալ, թե ով է գաղտնալսել։ Եթե նա դա չի անում, ապա մենք գործ ունենք քաղաքական մանիպուլացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն մտքին, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների ձայնագրություններն արել են Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցոմ ասել էր հետևյալը.

«Իմ կարծիքն է, որ արվել է երկրորդ նախագահի փաստաբանների կողմից, ոչ թե նրան դատարանում ներկայացնող փաստաբանների, այլ մարդկանց, ովքեր ներկայում զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ՝ որպես քաղաքական գործիչ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատգամավորը նաև չէր  բացառել, որ հետագայում հնարավոր է այլ ձայնագրություններ էլ հայտնվեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին