«էսօր կանգնե ասում են՝ 1 կիլանոց ձուկը 2200 դրամով կառնեն, ո՞վ կառնի, դուք քաղաքացի եք, կառնե՞ք: 65 դրամի վճար են սահամանել, փոքր Սևանից ծով չմտնել են սահմանել, ու սենց շատ բաներ..., բոլոր ծով մտնողներս համաձայն ենք, որ յուրաքանչյուրիս կոդ տան, տանենք էդ տերմինալներով մուծում անենք, ամիսը ինչ-որ գումար մուծենք մեր բանակին, տանենք մեր պետական մուծումներն անենք, էլի մեր ձուկը բռնենք»,- լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իրենց խնդիրները, ասացին ձկնորսները,որոնք փակել էին Սևան-Երևան մայրուղին:

Նշենք, որ ցուցարարների հետ հանդիպման են եկել Շրջակա միջավայրի նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանն ասաց, որ խնդրի հետ կապված երեքշաբթի քննարկում կլինի և ձկնորսներին վերջնական պատասխան կտան:
Այս պահին Սևան-Երևան մայրուղին բաց է:
Հիշեցնենք՝ Հունիսի 18-ի Կառավարության որոշմամբ թույլատրվել է Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս անել, բայց միայն այն դեպքում, երբ ձուկը 500 գրամից ոչ պակաս է կշռում։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ հայտարարել էր, որ Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ բարեփոխումները ցավոտ են լինելու:


