▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են՝ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով․ Մարուքյան

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին առաջարկեց նիստ գումարել և քննարկել ստորագրված հայտարարությունը, ինչին ի պատասխան Նազարյանն ասաց, որ եղել է խորհրդի նիստ, սակայն քվորում չի ապահովվել։ Այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել քննարկել այդ հարցը»,- հավելեց Նազարյանը։

 «Հիմա եկել են, կարո՞ղ ենք քննարկել։ Եթե ոչ, Ձեր ասածից դուրս է գալիս, որ Ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը»,- Նազարյանին արձագանքեց Մարուքյանը։

«Ասում են, որ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ։ Մեքենաներն անցնելու են, տակով էլ մեր քաղաքացիներն են քայլելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներին ու անցնող մեքենաներին նայելով: Հասկանայինք, թե այդ ճանապարհը երբ է կառուցվելու, ում հաշվին, ինչու ենք տվել։ Քննարկեինք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո մարդկանց գերի են վերցնում։ Արդյո՞ք դա մեզ հիմք է տալիս Քարվաճառից դուրս չգալու․․․»,- Նազարյանին դիմելով՝ ասաց Էդմոն Մարուքյանը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին