▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են` «կիսանիկոլները» հրաժարվում են դառնալ ՆԻՊ»

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.

«Արդեն մեկ ամիս է՝ ՄԻՊ թեկնածու չեն գտնում ո՛չ նիկոլները, ո՛չ ընդդիմությունը։ Ասում են` եվրոպացի ժանդարմներն էլ արգելել են, որ Նիկոլը ՄԻՊ նշանակի իր որևէ աշխատողի, իսկ «կիսանիկոլները» հրաժարվում են դառնալ ՆԻՊ։ Եթե մոտակա օրերին որևէ թեկնածու ընդդիմությունը չառաջադրի, ժանդարմները հավանաբար ձեռքերը կլվանան։
Ուստի պետք է գտնել մարդ, որը կհամաձայնի առաջադրվել ու ունի համապատասխան որակներ։
Ո՞վ կարող է լինել այդ մարդը։ Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս վիճակում գրքեր կարդացած լինելը, գիտելիք ու փորձ ունենալը բավարար չէ։ Նույնիսկ առաջնային չէ (թեև անկարևոր էլ չէ):
Առաջնայինը «սեփական մաշկի» հաշվին բարձր արժեքները, ուրիշների իրավունքները պաշտպանելու ապացուցված կարողությունն է։ Անարդարության դեմ անկեղծորեն պայքարելու ունակությունն է՝ անկախ սեփական շահից։
Ես նման մարդ ճանաչում եմ՝ դատավոր (դեռևս) ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԸ։ Եթե «գիտակից հասարակությունը» նրա առաջադրման հանրային պահանջ ձևավորի, ապա չեմ կարծում, որ ընդդիմությունը չի համաձայնի նրան առաջադրել, իսկ Նախշքարյանը` կմերժի։
Այս ամենը մտքովս անցավ ԲԴԽ-ում, Զարուհի Նախշքարյանի «դատի» ժամանակ, երբ հոգնեցի ժամանակս անդամների դեմքերին նայելու վրա ծախսելուց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին