▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են՝ մեկ օր մնաց իմ ու հրեշտակիս հարսանիքին

Արտակ Բեգլարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Ասում են՝ մեկ օր մնաց իմ ու հրեշտակիս հարսանիքին, և մենք կհամալրենք ավելի երջանիկների շարքերը: 

Իրականում շատ կուզեի շատերիդ տեսնել մեր հարսանիքին, բայց, ցավոք, սահմանափակություններն իրենց գործն այստեղ էլ են անում:

Այնպես որ, համոզված լինելով, որ բոլոր ընկերներս կիսում են երջանկությունս, միևնույն ժամանակ հույս ունեմ, որ նույնչափ ըմբռնող են այս իրավիճակում:

Ի դեպ, հունիսի 17-ին մենք Երևանում կլինենք՝ փաբերից մեկում մեր պսակադրությունը միասին նշելու նպատակով: Բոլորիդ հրավիրում ենք այդ միջոցառմանը, իսկ վայրն ու ժամը կգրեմ առաջիկա օրերին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին