▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են խիզախ, անձնվեր ու ազիզ բալա Անդրիասը սկսել է մանդրից ուտել

Բան եմ իմացել. ասում են խիզախ, անձնվեր ու ազիզ բալա Անդրիասը սկսել ա մանդրից ուտել… Սիրտս տեղն ընկավ, հա… Դե, դա իրա համար շատ լավ ա, բայց դա շատ վատ ա որոշ լրաԳՌՄՌՈՂներ… շատ ներողություն՝ լրագրողների համար… Բա ինչի՞ մասին խոսեն իրենք… բագրատյան, րաֆի, Հայրիկյան՝ դա արդեն հին ա, համ էլ քիչ ա для полного счастье… Не полный комплект, էլի… 
Բայց մի րոպե… Եթե էդ տղեն արդեն հաց ա ուտում՝ ուրեմն լրագրողները կարող են (պարտավոր են) մեզ տեղեկացնել, թե ԻՆՉ Ա ուտում։ Օրինակ՝ արդյոք ինքն ուտում ա՞ չինական ծովախեցգետինը տափակած «Կոնգ Պաո» թռչնամսի հետ, թե՞ նախընտրում ա «Դունամփ» տեսակի նորածին այծի լեզու… 
Գուցե նա ՈՒՆԱԳԻ սոուսի վերնահյո՞ւթ է գերադասում՝ մեքսիկական խաշած պղպեղով, «Բուկա» պանրային սուֆլէ-ով, «Բոկ» տեսակի մրգահյութերի տեսականիով եւ տայլանդական Սինձու հավատեսակի կրծքամսի հյութով (Էս ամեն ինչն, իհարկե, Հարավօվկիանոսյան ջրերի թռչող ձկան խավիարի կիսաթափանցիկ պնակից)։
Ու մենք պարտավոր ենք տեղեկացված լինել, թե նա ի՞նչ է գերադասում ըմպել՝ 1972 թվականի բերքից ստացված «Grand Champagne 1er Cru de Cognac» կոնյա՞կ, թե՞ սովորական Շարդոնե տեսակի ԲոԺոլե ընտանիքի գինի։ Գուցե նա սիրում է իսպանական Cava Brut Reserva կամ Banyuls Cave l՛etoile արտադրության, 1947 թվի բերքահավաքի ամենասովորական Banyuls Grand Cru գինի՞… Նաեւ հետաքրքրիր է, թե վերջում ի՞նչ սիգարներ է ըմբոշխնում՝ Hoyo De Monterey, La Gloria Cubana, թե՞ Ramon Allones... 
Ասեք, տեղեկացրեք, հո չե՞նք մեռնելու տեղեկատվության պակասից… Մի բուռ ազգ ենք, չիմանա՞նք, թե էդ տղեն ուտում-խմում-ծխում ա՞ էդ սաղ, թե՞ չի ուտում-խմում-ծխում։
Կարող ա՞ սենց էշ-էշ էլ մեռնենք։

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին