▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակի ձորում ծեծի են ենթարկել ազգային անվտանգության սպային. «Ժողովուրդ»

Հունիսի 2-ին Աշտարակի ձորի Վարազի ձորի տեղանքում լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են ձոր: Նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանն ընկերների հետ եւ հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է», եւ պետք է վճարումներ կատարեն: Սրված իրավիճակը փորձել է փրկել ԱԱԾ սպա Հակոբ Սիլիզյանը: Նա, երիտասարդին հանգստացնելով, ձեռքից վերցրել է նրա զենքը:

Ավելի ուշ երիտասարդները հաշվեհարդար են տեսել սպայի հետ եւ մտնելով տան բակ՝ ծեծի են ենթարկել նրա 80-ամյա հորը, սպառնալով ընտանիքի մնացած անդամներին՝ պահանջել են վերադարձնել զենքը:

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, ասաց. «Այդ աստիճան չեմ դրամատիկացնում իրավիճակը: Միջադեպ է եղել, քննություն է գնում, այնպես որ, սովորական մի վիճակ է...»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին