▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստծո շնորհիվ կարողացել եմ հրաժարվել»․ Դելոն՝ թմրանյութերից կախվածության և ձերբակալվելու մասին

Դիտեք նաև՝

 «Տետ-ա-տետ» հաղորդաշարին հյուրընկալվել էր դերասան Վահագ Ստեփանյանը, ով հանրությանը հայտնի է Դելո կեղծանունով։

Զրույցի ընթացքում դերասանը բաց ու անկեղծ խոսեց իր կյանքի ամենածանր փուլերից մեկի մասին։

«2014 թվականին իմ ձերբակալությունն էր։ Ես չգիտեի՝ ուր ենք գնում․ ինձ ասել էին՝ վարսավիրանոց։ Իմ բարսետկայի մեջ թմրանյութ կար՝ կոկաին և մարիխուանա տեսակի։ Մեզ կանգնեցրեցին, տեսա՝ ոստիկանները զենքերով կանգնած են, և պետք է իջնենք մեքենայից», — պատմեց դերասանը։

Վահագ Ստեփանյանը նշեց, որ ինքն ամեն ինչ փորձող մարդ է եղել․ «Դա միանգամից չի լինում։ Կարատեն թողեցի, որովհետև սկսեցի ծխել։ Մի քիչ մեծանում ես, հետո գալիս է սիգարետի մյուս տեսակը, որը նաև մի քիչ «կայֆ» է տալիս»։

Դերասանի խոսքով՝ երիտասարդ տարիքում ունեցած հայտնիությունը և շրջապատը նպաստել են այդ ամենին․ «19 տարեկանում ունեցած իմ հայտնիությունն ու այդ ամենը սկզբում թվում էին հավեսի բան։ Բայց որ ասեմ՝ ասեղը ձեռքիս ման եմ եկել, նման բան չի եղել իմ կյանքում»։

Նա խոստովանեց, որ կախվածություն ունեցել է ԱՄՆ-ում գտնվելու տարիներին․ «Դու չգիտես՝ երբ ես քնում, երբ ես արթնանում։ Իմ կյանքում եղել է մոտ 1,5–2 տարվա շրջան, երբ ամեն օր օգտագործել եմ։ Ամենածանր տեսակից հրաժարվելն ամենաբարդն էր, բայց Աստծո շնորհիվ կարողացել եմ»։

Վահագ Ստեփանյանն ընդգծեց, որ այդ շրջանում անգամ չէր նկատում՝ ինչպես են ընկերները հեռացել իրենից․ «Ես էլ չէի շփվի այդպիսի մարդու հետ, եթե ինքս դրա մեջ չլինեի»։

Զրույցի ավարտին դերասանը նշեց․ «Չեմ կարող մեկնաբանել՝ ինչից ելնելով, բայց այսօր փաստացի խոսում եմ այդ մասին, ուրեմն եկել եմ այն եզրակացության, որ այդ ամենը լավ չէր»։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին