▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված մի արասցե, եթե որևէ տեղ ընտրակաշառքի փորձ արվի և ես դա իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է առաջիկա ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մասին.

 

 

 

 

 

 

 

 

«Աստված մի արասցե, եթե որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի և ես այդ տեղեկատվությունն իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից: Կարծում եմ՝ ցանկացած այդպիսի մտադրության մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ և կանխարգելման, պրոֆիլակտիկայի մակարդակում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը նաև նկատել է. 

«Հայաստանում ընտրությունների ժամանակ «ասողների» ինստիտուտ է եղել: Ընդհուպ սեփականատերերը իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքի ղեկավարներն իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոնկրետ քվեարկության: Սա ևս պետք է արմատախիլ արվի: Մեր խնդիրն է արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Անթույլատրելի է նման բանը և անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ և էական չէ սպառնալով, թե խնդրելով է դա արվում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին