▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աստված տա՝ առավոտյան չլսենք, որ զոհ ենք տվել». Արցախում զոհված Վարդանին բանակ ճանապարհելու տեսանյութը

 

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 16-ին, ` ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), ով Լոռու մարզի Շնող գյուղից էր, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Վարդան Սարգսյանին բանակ ճանապարհելու մասին տեսանյութ է դեռևս նախորդ տարվա հունվարին հրապարակել «Առաջին լրատվական»-ը: Տեսանյութում Վարդանը նվագում է և ասում. «Աստված տա, լրատվականներով առավոտ չլսենք, որ զոհ ենք տվել: Պատրաստ եմ պարտքս տամ ու ինչու չէ՝ զոհվեմ հայրենիքիս համար....»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին