Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արման Նազինյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նազինյանն աշխատում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես գինեկոլոգիայի բաժնի վարիչ։ |
«Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet