Արդեն տեղեկացրել ենք, որ աշխարհի ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը` Մոնսերատ Կասբալիեն, ելույթ է ունենալու հունիսի 9-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ:
Այսօր հայտնի է դարձել, որ Մոնսերատ Կաբալյեն և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մինչև երևանյան ելույթը համերգ կունենան Ստեփանակերտում`հունիսի 6-ին:
Իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալիեն համարվում է 20-րդ դարի ամենամեծ սոպրանոներից մեկը: Այս տարի նա բոլորել է իր 80-ամյակը: