▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը, որում ապրում էինք հունվարին, այլևս չի լինելու, կլինի լրիվ ուրիշ աշխարհ. Նիկոլ Փաշինյան

Այն աշխարհը, որում բոլորս ապրում էինք հունվարին, այլեւս չի լինելու: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ  իրականություն, այլ աշխարհ է լինելու: Եվ այդ նոր աշխարհում կա անորոշություն. ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհում սպառողի վարքագիծը: «Կոպիտ օրինակ բերեմ, համաշխարհային մասշտաբով մարդիկ հունվարին նախընտրում էին կոնյակ, պաղպաղակ, կամ պիցա, ես դա օրինակ եմ բերում, ոչ թե ճշգրիտ տվյալներ եմ ասում: Ու դրանց շուրջ կառուցվում էին արտադրական ձեռնարկությունները: Հիմա անորոշություն է, թե ի՞նչ է նախընտրելու սպառողը, ինչի՞ վրա է գումար ծախսելու, եւ ինչո՞վ է գումար աշխատելու: Աշխարհի բորսաները կանգնած են հենց այս անորոշության պատճառով»:

Ըստ վարչապետի, այս անորոշությանը ՀՀ-ն պետք է նայի ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես հնարավորություն: «Մեր կառավարության դիրքորոշումը հետևյալն է. այդ անորոշությունները մեզ համար բացելու են նոր հնարավորություններ: Պետք է այս ամենին նայենք որպես Հայաստանի տնտեսական, քաղաքական դիրքերն աշխարհում ուժեղացնելու, մեր երկրում բարեկեցության նոր մակարդակ ունենալու համար»:

Տնտեսական հեղափոխության ժամանակը եկել է: «Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո անընդհատ, մտածում էին նոր համակարգերի ստեղծման մասին, սակայն առկա էր լարվածություն, որ եղած որեւէ բան չփլուզենք, քանի դեռ չկա ստեղծված նորը: Հիմա ամեն ինչ փլուզվում է, եւ մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ: Ասվածը, սակայն չի ենթադրում, որ նախկինում եղած ամեն բան թողնվելու է ետևում: Սակայն մենք պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն, նոր հնարավորություն ունենալու մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենանվազագույն հաշվարկներով, աշխարհում դիտարկվելու ՀՆԱ-ի մոտ 2 տրիլիոն դոլարի անկում է լինելու: Սա նշանակում է, որ այդ դաշտում 2 տրիլիոն դոլարի թափուր հնարավորություն է լինելու: «Եվ, եթե այդ 2 տրիլիոնի մեջ Հայաստանը կարողանա 40 մլրդի տեղ ունենալ, ապա դա կնշանակի, որ մենք մեր ՀՆԱ-ն քառապատկում ենք: Այս նոր աշխարհում պետք է հասկանալ, թե որտեղ է պետք ներդրումներ անել, քանի որ արտադրական հարաբերությունները փլուզվելու են»,-ասաց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին