▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենաաղքատ նախագահը

Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն Ուրուգվայի՝ Լատինական Ամերիկայում տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկի նախագահն է:

78-ամյա Էլ Պեպեն, ինչպես նրան անվանում են տեղացիները, իր նախագահական աշխատավարձի մեծ մասը  բարեգործական ննպատակներով է ծախսում:  

Նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 263 000 ուրուգվայական պյեսո՝ 13000 ԱՄՆ դոլար: Սակայն այդ գումարից նախագահն իր կարիքներին է տրամադրում ընդամենը ամսական  1300 դոլար:

Նախագահը հրաժարվել է իր պալատից և ապրում է գյուղական փոքր տնակում, որի բակում առաջին տիկնոջ հետ  հողագործությամբ է զբաղվում, ծաղիկներ  աճեցնում:

Խոսե Մուխիկան պարտիզանական շարժման մասնակից է եղել: Նույնիսկ վիրավորվել է մի քանի անգամ:  Զինվորական բանտում անցակցրել է 14 տարի:  Նրա ղեկավարության տարիների ընթացքում ամենամեծ եկամուտը1987 թվականի արտադրված  1945 դոլար արժոցություն  «Фольксваген Жук»-ն է:

Հիշեցնենք, որ Ուրուգվայի «Արաքս»  ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը ASEKOSE.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում  հետաքրքիր մանրամասներ  է պատմել Ուրուգվայի նախագահի մասին: 

Նշենք նաև, որ Ուրուգվայի հայ երգի սիրահար նախագահը, մասնակցել է Ուրոգվայում «Գոհար»ի համերգին և ծածանել Կիլիկյան Հայաստանի դրոշը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին