Աշխարհի միակ տղամարդը, ով ծնվել է 19-րդ դարում, 116 տարեկան է: Ըստ The New York News-ի` վերջինս ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է: Կալիֆոռնիայի գերոնտոլոգիական հետազոտական խմբի տվյալների համաձայն՝ 19-րդ դարում ծնված կանանց թիվը 21 է: Նրանք բնակվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Եվրոպայում եւ Կանադայում: MedDaili.ru-ի հաղորդմամբ` աշխարհի ամենատարեց կինը 115-ամյա Միսաո Օկավան է, ով նույնպես բնակվում է Ճապոնիայում:
Գիտնականների հավաստմամբ՝ հնարավոր է` երկարակյացների թիվը ներկայացվածից ավելին է աշխարհում: Բայց խնդիրն այն է, որ 200-300 մարդ պնդում է, թե 110 տարեկանից բարձր տարիք ունի, սակայն նրանցից 60-ն են կարողացել ծննդյան վկայական ներկայացնել: