▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի կեսը որ տան հայերին, միևնույն է`նույն օրը տալու են ռսին

Այս կարգի բաներից շուտ գայթակղվում ենք, մեզ Տիգրան Մեծի Հայաստանի քաղաքացիներ ենք պատկերացնում: Լա՜վ հող ուզող ենք, սակայն պահող չենք: 1000 տարին մեկ ձեռքներս հրաշքով պետականություն է ընկնում, էլի «մեզ տիրություն անող» ենք փնտրում: 95 տոկոսով «անկախություն» հռչակեցինք, չկարողացանք երկիր կառուցել, հանձնեցինք այն «շինիչներին», նրանք էլ պաս տվեցին «ալբանացիներին» ու վերջում էլ՝ «անշրջելիորեն» ԵՏՄտցրին հին տերերին...
Իսկապես ժողովուրդ, երբևիցե մտածե՞լ ենք այս մասին: Ինչու՞ ենք այդքան «հողատենչ», ինչների՞ս է պետք, երբ եղածը չենք կարողանում պահել և ամենաապահով տեղը՝ էս լեն ու բոլ աշխարհում, ռսի հոտած ծոցն ենք համարում...


Արմեն Զատիկյան 

 

Հիշեցնենք, որ ամերիկյան Business Insider բլոգը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը՝ ըստ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի տեսլականի: 

1919-ին Վիլսոնը մեծահարուստ Քրեյնի և աստվածաբան Քինգի հետ կազմել էր քարտեզ, որով տարածքները պետք է տնօրինվեին Օսմանյան կայսրության վերացումից հետո: Աղբյուրը նկատում է, որ դա հսկայական փորձություն էր ազգերի ինքնորոշման սկզբունքի առումով, որի ջատագովն էր Վիլսոնը: Այժմ աղբյուրն առաջարկում է մի պահ պատկերացնել 2015-ի Մերձավոր Արևելքը՝ ըստ այն ժամանակվա նախագծածի: Ըստ այդմ՝ մեր տարածաշրջանում գերիշխում է  Հայաստանը՝ ելքով դեպի Սև ծով: Ադրբեջան և Վրաստան՝ որպես տարածքային միավորներ նախատեսված չեն, սակայն փոխարենը կա Քրդստան: Հայաստանի հարևաններն են Քրդստանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանի կայսրությունը:  Ի դեպ, Հայաստանը նշված է որպես ամերիկյան մանդատային պետություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին