▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհով մեկ խայտառակ ենք լինում». Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ամենասարսափելին մեռնողին երանի տալն է

Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ բոլոր չարիքների հիմքում տգիտությունն է:
Համոզված եմ, որ այս ամենը կանցնի կգնա, բայց ամոթի, մեղքի զգացումները մեզ դեռ երկար չեն լքելու: Ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում ու փոփոխությունից հետո էլ դեռ տևական ժամանակ ամաչելու ենք, որ սա է մի որոշ ժամանակ ղեկավարել Հայաստանը ու մեղքի զգացում ենք ունենալու, որ որոշ ժամանակ դա թույլ ենք տվել:
Հայ ժողովրդի իմիջին լրջագույն հարված է հասցվել ու շատ մեծ ջանքեր են պահանջվելու՝ ապացուցելու համար, որ մենք իրականում այդպիսին չենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին