Կառավարությունը քննարկում է 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամների աշխատանքի անցնելու դեպքում վեց ամիս շարունակ ստանալ նպաստը:

Առաջարկվում է փոփոխությունն ուժի մեջ մտցնել 2020թ. ապրիլից: «Ասում ենք՝ աշխատանքի անցնելու հիմքով մարդուն նպաստից 6 ամիս չենք զրկում, այսինքն, 6 ամիս հնարավորություն ենք տալիս, որպեսզի մարդն ադապտացվի աշխատանքին ու սեփական ապրուստը վաստակողի կյանքին»,- ասաց վարչապետը:
Որոշումն ընդունվեց:
Դիտեք նաև՝


