Արցախ-Արմենիա ֆեյսբուքյան էջը գրում է.
«Հիշում եք, չէ՞ կապույտ մազերով Ասյա Խաչատրյանին.
Ադրբեջանցի օգտատերերից ոմն Tehran Libre-ը մոտ մեկ ժամ առաջ լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա և Ասյա Խաչատրյանը գտնվում են Թբիլիսիում։ Լուսանկարներից մեկում Ասյա Խաչատրյանի դիմացը երկու անձնագիր կա, որից մեկը, ամենայն հավանականությամբ, իրեն է պատկանում, իսկ մյուսը՝ Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է։
Tehran Libre օգտատիրոջ էջում կա նաև մի լուսանկար, որտեղ վերջինս պատկերված է Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով»։
Հիշեցնենք, որ Ասյա Խաչատրյանն ամիսներ առաջ, գտնվելով Արցախում, տեղի ոստիկանությանը մեղադրել էր իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Կարդացեք նաև՝ Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ...Ասյա Խաչատրյանի սկանդալային հայտարարությունը
Իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է....«Կապույտ մազերով աղջիկը» նոր մանրամասներ է ներկայացնում