Պետք ա շատ ատել սեփական ժողովրդին, որպեսզի այնպես ցավացնել նրան, որ ցավը զգան բոլորը, ընդ որում ներվի ցավը: Այո, ատամնաբուժարանների հարկի բարձրացման անհեթեթ ու սարսափազդու փոփոխությունը հենց դա է, որ կա՝ սեփական ժողովրդին Մեծ Վատություն անելու լավագույն ձևը: Առնվազն պետք ա ուզենաս մաքուր, առանց վատ հոտի բերաններով բնակչության տեղակ նեխած ատամներով մարդիկ տեսնել սեփական երկրիդ փողոցներում ամենուր, որպեսզի նման նուրբ ոլորտներում գներն իջեցնելու տեղակ բարձրացնես: Իհարկե, թող մինչև վերջ խայտառակ լինենք աշխարհի առաջ: Երբ անգամ մուսուլմանական երկրներում ատամնաբուժական ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Հենց սրանով ենք թուլանում արտաքին թշնամիների առաջ, ոչ թե նավթ չունենալով: Ոչ թե նավթ չունենք, այլ ուղեղ չունենք: Ամեն դեպքում թշնամական երկրներում նման ազգակործան օրենսդրական ակտեր չեն ընդունվում:
Էդգար Սարգսյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից
Ատամնաբուժարանների հարկերի բարձրացումը` սեփական ժողովրդին Մեծ Վատություն անելու լավագույն ձև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet