▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատլետիկոն Իսպանիայի տասնակի չեմպիոն է

Իսպանիայի առաջնությունը կարելի է  արդեն իսկ ավարտված համարել: Վճռորոշ հանդիպումը կայացավ Բարսելոնայի Նոու Կամպ մարզադաշտում, որտեղ Բարսան հյուրընկալել էր Ատլետիկոյին: Բարսելոնան հանդիպումը հաղթելու դեպքում դառնում էր չեմպիոն, մնացած ցանկացած դեպքում Ատլետիկոն չեմպիոն էր:

Հանդիպման 16-րդ րոպեին Դիեգո Կոստան չկարողացավ շարունակել խաղը  ու փոխարինվեց: Ընդամենը 6 րոպե անց, անեծքի պես մի բան տիրեց Ատլետիկոյի խաղացողների վրա: Արդա Թուրանը Սեսկի հետ բախումից հետո նույնպես վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Այսպես Ատլետիկոն խաղաց մինչև 33-րդ րոպե: Հենց այդ րոպեին, ինչպես ամպրոպն անամպ երկնքում, Ալեքսիս Սանչեսի անսպասելի հարվածը վերածվեց ֆանտաստիկ գոլի՝ 1-0:

Երկրորդ խաղակեսի առաջին իսկ վայրկյանից Ատլետիկոն գրոհեց, առաջին րոպեին հարվածեց դարպասաձողին, իսկ երեք րոպե անց անկյունային հարվածը եզրափակեց Դիեգո Գոդինը. Պինտոյի ցատկն ուշացած էր 1-1:

Խաղն ավարտվեց առանց հաշվի փոփոխության, Բարսելոնան Տատա Մարտինոյի գլխավորությամբ չնվաճեց ոչ մի տիտղոս, իսկ Ատլետիկոն 18 տարվա ընդմիջումից հետո Իսպանիայի չեմպիոն է:

Բարսելոնա 1-1 Ատլետիկո Մադրիդ

Սանչես 33՛ : Գոդին 48

f՛ootballcity.am

#ԹԻՄԵՐԽՀՈՊԽԳԲԳ+/-Մ
1 Ատլետիկո Մադրիդ 37 28 5 4 76 25 +51 89
2 Ռեալ Մադրիդ 38 27 6 5 104 38 +66 87
3 Բարսելոնա 37 27 5 5 99 32 +67 86
4 Ատլետիկ Բիլբաո 37 20 9 8 66 39 +27 69
5 Սևիլյա 37 17 9 11 66 51 +15 60
6 Սոսյեդադ 37 16 11 10 61 53 +8 59
7 Վիլյառեալ 37 16 8 13 58 43 +15 56
8 Սելտա 37 14 7 16 48 52 -4 49
9 Լևանտե 38 12 12 14 35 43 -8 48
10 Վալենսիա 37 12 10 15 49 52 -3 46

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին