▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների անունների առկայության վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է

Հրապարակ օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է  քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝  նյութեր նախապատրաստելու համար:

ՀՀ դատախազություն

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. որ զանգ է ստացել մի գյումրեցուց, ով վրդովված հայտնել էր, որ գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլեւ դրանց դիմաց ստորագրություններ են դրված:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին