▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավիատոմսերի գները բարձրացել են. «ՀԺ»

«Մոտ 15-20 օր է, ինչ ավիատոմսերի գները բարձրացել են: Այս մասին մեզ հայտնեցին ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա ավիատոմսերը:

Մեր թղթակցի հետ զրույցում «Գոլդեն տուր» ընկերության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպի Մոսկվա թռիչքը հետդարձի հնարավորությամբ 98 հազար դրամի փոխարեն ներկայումս արժե 150 հազար դրամ: Մեկ այլ ընկերությունից էլ մեզ հայտնեցին. «Եղել է որոշակի գնաճ: Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին