▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավիատոմսերի գները նվազելու՞ են

Համացանցում այսօր տարածված տեղեկության համաձայն Հայաստանում  առաջիկայում ավիատոմսերի գները նվազելու են: Այս հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  «ՏՈՒՐ ԸԴՎԱՅՍ» տուրիստական ընկերությունից  տեղեկացրին, որ առայժմ տոմսերի որևէ գնային փոփոխություններ չեն արձանագրվել, և այս տարվա տոմսերի արժեքը  համապատասխանում է նախորդ տարվա այս ժամանակահատվածի արժեքին:  

«Սա այն ժամանակահատվածը չէ, երբ  տոմսերի գները նվազում են: Ինչպես անցած տարի, այս տարի ևս առանձնապես ակնհայտ փոփոխություն դեռևս չի արձանագրվել»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:

Մեկ այլ տուրիստական ընկերությունից էլ` «ՋԻ ԷՅ ՎԻ ՍԵՐՎԻՍ» -ից,  տեղեկացրին, որ իրենց մոտ ևս գնային փոփոխություններ չեն արձանագրվել: «Մեր  հրամանը երբ գալիս է, մենք այդ ժամանակվանից էլ սկսում ենք վաճառել այդ գնով: Նախապես ոչինչ չենք կարող ասել,  որովհետև ոչինչ դեռ պարզ չէ»,-  ասաց ընկերության ներկայացուցիչը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին