ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար:
Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:
Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:
ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»:
Նշենք, որ վերոնշյալ գրառման վերաբերյալ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրել է.
Սիրելի քաղաքացիներ 2018 թվականին ես հայտարարել էի, որ չեմ վճարելու այն տուգանքը, որը կսահմանի դատարանը Տիգրան Ավինյանի հայցով, ես նաև նշել էի, որ Ավինյանը ի վերջո իր հաշվին կվճարի ուսանողների վարձերը ում խոստացել էր: Ավինյանն այսօր հպարտորեն նշել է, որ 1 մլն դրամ է ստացել դատական հայցով: Միանգամից ասեմ, որ ես իմ գրպանից կամ ընկերնրիս գրպանից մեկ լումա անգամ չեմ վճրել:
Խնդրում եմ Ավինյանից հարցրեք, թե ով է իմ փոխարեն վճարել»: