▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրիան առաջարկում է փախստականների համար փակել Միջերկրական ծովով դեպի Եվրոպա երթուղին

Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից փախստականների համար Միջերկրական ծովով դեպի Եվրոպա երթուղին պետք է փակել:

Այս մասին հայտարարել են Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆհանգ Սոբոտկան եւ երկրի Եվրոպայի հարցերով, ինտեգրացիայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Սեբաստյան Կուրցը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Միջերկրական ծովում փրկելուց հետո մարդկանց պետք է հասցնել Եվրամիության արտաքին սահմաններին, օգնություն ցուցաբերել եւ հետ ուղարկել: Մարդիկ կշարունակեն մեզ մոտ գալ, քանի դեռ գոյություն ունի համակարգ, որը թույլ է տալիս գումար վճարել ապօրինի ուղեւորափոխադրողներին եւ Եվրոպայում հայտնվել: Մաքսանենգներն ավելի շատ գումար կաշխատեն, իսկ Եվրոպան կծանրաբեռնվի», - Կուրցին մեջբերել է Kurier պարբերականը:

Նրա խոսքով`դրա վատագույն սցենարը կլինի ծովում ջրահեղձ եղած փախստականների թվի ավելացումը:

Կուրցն առաջարկում է պայմաններ ստեղծել, որոնց պարագայում Լիբիայից նավակներով Եվրոպա ուղեւորվող փախստականների հոսքը կդադարի: Նախարարը կարծում է, որ ներգաղթյալներին հետ ուղարկելու դեպքում տարանցիկ կետ պետք է դառնան այնպիսի կղզիներ, ինչպես Լամպեդուզան է:

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին