▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոբուսի վարորդը ծխում է, խոսում է հեռախոսով և ղեկը վարում արմունկներով

Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել՝ ծխող մեկ այլ վարորդի մասնակցությամբ։ Այս անգամ տեսանյութի հերոսը ոչ միայն ծխում է, այլև միաժամանակ խոսում է հեռախոսով, ինչը նույնպես արգելված է։ Իսկ ղեկը վարորդը պահում է արմունկներով։

 

 

Տեսանյութը վերբեռնող Մարինա Հարությունյանի պնդմամբ՝ որևէ մեկը չի բողոքել վարորդի նման պահվածքից. «Այս վարորդին տեսեք... և վարում է, և ծխում, և հեռախոսով խոսոմ ու ոչ մեկ չի բողոքում, անգամ իջնելու պատրաստվող հղի կինը...»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին