▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդին

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը գտնվում է ավտոմեքենայում, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության, տեղափոխվել են մեկը՝ «Հրազդան», մյուսը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ:

Ըստ նախնական տեղեկությունների, ինչպես նաև՝ «Mitsubishi»-ի վարորդի հայտարարությամբ՝ ինքը դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ «Kia»-ն ու «Honda»-ն դեպի Երևան ընթանալիս բախվել են իրար, ապա «Honda»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և ինքը բախվել է «Honda»-ին, իսկ «Kia»-ի վարորդն ասում է, որ ինքը կապ չունի վթարի հետ, և թե ինչ հանգամանքներում է կողաշրջվել, դրա պատասխանը չկա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի լեգենդար հերոս, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Մեղրյանի եղբոր որդին է: 

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին