▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի նշանակվի ԿԸՀ նախագահ. նա չի համապատասխանում պահանջներին. խոսնակ

Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը չի նշանակվի ԿԸՀ նախագահ. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ  Արեգ Քոչինյանը։

Image may contain: 1 person, beard

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ:
Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին: 

 

 

 

 

 

 

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին