▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԽ քարտուղարը՝ Վրաստանի հետ սահմանը փակելու մասին

Վրաստանի հետ սահմանի փակման հարց դեռ չի քննարկվում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսի գրանցման դեպքին:

«Վրաստանում իրավիճակի մասին կապի մեջ ենք համապատասխան գերատեսչությունների հետ: Բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր տարբերակները սեղանին կան: Լուծումներն էլ ըստ իրավիճակի կլինեն»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապի մեջ է Վրաստանի առողջապահության համակարգի պատասխանատու կառույցների հետ: Վտանգի դեպքում որոշում կկայացնեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին