Tert.am-ը գրում է. Ախալքալաքում ազգությամբ հայ աղջկա դի է հայտնաբերվել։ Կայքի հետ զրույցում դեպքի վայր ժամանած Ախալքալաքի բնակիչ Արթուր Վարդանյանն ասաց, որ երեկ երեկոյան մոտ 40 մետր բարձրություն ունեցող «Թումաս» կամրջի տակ քաղաքացիներն աղջկա դի են նկատել և տեղեկացրել ոստիկանությանը։«
Բացի իրավապահներից, բազմաթիվ քաղաքացիներս ևս այցելեցինք դեպքի վայր։ Մոտ 18-20 տարեկան աղջիկ էր մահացածը։ Տեղում ականատեսներն ասում էին, որ աղջիկը վերջին մի քանի օրերին անհետացել էր»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ աղջկա ընտանիքը դեպքից առաջ դիմել է նաև ոստիկանություն, նա որոնվել է որպես անհետ կորած։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


