Եմենում ինքնատիպ դեպք է գրանցվել: 12-ամյա Սալեհի աչքերից արցունքի փոխարեն քարեր են «հոսում»: Տեղի բնակիչների կարծիքով դա սատանայի «գործն» է:
Աղջնակն ասել է, որ որևէ ցավ չի զգում: Բժիշկները երևույթի վերաբերյալ որևէ բացատրություն չեն կարողացել հայտնել:
Նշենք, որ սա համացանցում հայտնված միակ լուրը չէ: ժամանակին տեղեկություն էր տարածվել, թե Հյուսիսային Աֆրիկայի բնակչուհու արցունքները մարգարիտների տեսք ունեն: Արդյունքում պարզվեց, որ սրանք պարզապես պլաստմասի կտորներ են: