Ախր էդ դիմակը հո ի՞նձ համար չեք կրում, տեսել եմ քաղաքացիների, ովքեր կրում էին այսպիսի ցանցային դիմակներ․.. Փաշինյան

«Փողոցներում դիմակ բաժանելիս տեսել եմ քաղաքացիների, ովքեր կրում էին մոտավորապես այսպիսի ցանցայնությամբ դիմակներ։ Երեկ էլ նկատեցի՝ մայթերին կանգնած քաղաքացիները տեսնելով փարոսիկներով մեքենաներ, ծնոտին դրված դիմակները բարձրացնում էին, հենց հեռանում էին՝ իջեցնում։ Ախր էդ դիմակը հո ինձ կամ ոստիկանի համա՞ր չեք կրում։ Վարչական միջոցի նպատակը՝ որ մարդիկ կրեն դիմակ»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է դիմակների գներին՝ նշեց, որ շուկայում էական գնանկում կա։
Դիտեք նաև՝ Կարող ենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային դիմակ․ Նիկոլ Փաշինյան


