▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Հովսեփյանը լարված հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ. «ՀԺ»

«Ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաև Աժ՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգ։  Օրինագծի քննարկման շարունակական ձգձգումները նյարդայնացնում են կոմիտեի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Աղվան Հովսեփյանին. գրում է «ՀԺ»-ն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս շրջապատի ներկայացուցիչները մտավախություններ ունեն, թե իշխանության ներկայացուցիչները դիտավորյալ են ձգձգում հարցը։

Ի դեպ, Աղվան Հովսեփյանը լարված հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով օրենքի նախագծի տրամաբանությամբ, պետք է առաջադրի Քննչական պետական կոմիտեի նախագահի թեկնածուին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին