▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա´յ թե ինչու է ծաղկում Չինաստանը. դատում են նույնիսկ Բո Սիլային

«Ես հպարտ եմ, որ չինացի եմ, քանի, որ իմ երկրի դատաիրավական համակարգը նույնիսկ ընտրյալներին չի ներում, երբ նրանք խախտում են օրենք»`այսպիսի պլակատներով հարյուրավոր չինացիներ դուրս էին եկել Պեկինի փողոցներ…: Հարգելի ընթերցողներ` մենք շատ անգամ լսել ենք և լսում ենք հետևյալ արտահայտությունը`- « օրենքի առջև բոլորը հավասար են», լսում ենք, բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանում ցավոք սրտի այդ սկզբունքը միշտ չէ, որ գործում է: Քանի մեր երկրում կան «անձեռմխելիներ»  մենք միշտ դժվարություններ ենք ունենալու…: Իսկ ինչպես է աշխատում այս սկզբունքը այլ երկրներում. Բո Սիլայի նկատմամբ դատավարությունը պետք է ուսոցողական լինի մեզ համար. Չինաստանում օգոստոսի 22-ին սկսվել է նախկին բարձրաստիճան պետական գործիչ Բո Սիլայի նկատմամաբ դատավարությունը, նրան մեղադրում են կաշառակերության, կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Այս մարդը Չինաստանում համարվում էր ամենաազդեցիկ անձնավորություններից մեկը`ժողովրդական լեզվով ասած «նրա դեմ խաղ չկար», նա համարվում էր «անձեռնմխելի», նա Չինաստանի կուռքերից մեկն էր, բայց արի ու տես ամեն ինչ ունի սկիզբ և վերջ: Մի շարք դիտորդների կարծիքով, Բո Սիլայի հետ կապված իրավիճակը կապված է չինական կոմկուսի ղեկավարությունում իշխանության համար պայքարի հետ, սակայն հասարակ չինացի ժողովուրդը այն կարծիքին է, որ նույնիսկ եթե սա քաղաքական նկատառումներով է արված, միևնույն է միայն այն փաստը, որ Բո Սիլան կանգնել է դատարանի առաջ դա արդեն ցույց է տալիս, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Ըստ լուրերի` Բո Սիլան Չինաստանում ստեղծել էր կոռուպցիայի մի օջախ, որի դեմ ընդդիմանալը անհնար էր, այդ կորտելի մեջ էին ընդգրկված բազմաթիվ դատավորներ, քաղաքական գործիչներ և հաղթել այդ կորտելին քանի գնում դժվարանում էր: Բայց պետությունը նրանով է հզոր և ուժեղ, որ կարողանում է վերջ տալ նույնիսկ այսպիսի սինդիկատներին և թերևս սա է պատճառը, որ չինացիները ցնծում են ուրախությունից…:

 

Կարեն Թումանյան

Replik.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին