▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մասին դեռ վաղ է խոսել...Աշոտ Ահարոնյանը՝ պայթյունի առաջացման վարկածի մասին

Երևանում տեղի ունեցած արտակարգ պատահարի դեպքի վայրում, Հալաբյան փողոցում, աշխատող լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ի պատասխան հարցի, թե ինչն է ավտոբուսի պայթյունի պատճառը, ասել է, որ հանգամանքները պարզվում են։ 

Դիտարկմանը, որ համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, պաշտոնյան պատասխանեց. «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որ այս պահին ես տիրապետում եմ»։

Հիշեցնենք, որ   պայթյունը  տեղի է ունեցել «Բոգդան» մակնիշի ավտոբուսում,որը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ 15-րդ թաղամաս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին