▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մեքենան պետք է վերցնել, ուղիղ տանել տուգանային հրապարակ և մեծ տուգանքով պատժել այդ մարդուն. Մարության

Երեւանի ավագանու այսօրվա նիստին, արձագանքելով ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանի հարցին, քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է քաղաքում կայանումների հետ կապված խնդրին:

Քաղաքապետը նշել է, որ հատկապես Կենտրոնում կայանումների խնդրի սկզբունքային կարգավորման համար քայլեր կձեռնարկվեն տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ:

Միեւնույն ժամանակ, քաղաքապետը կարեւորել է այս պահին գործող կարգավորումների շրջանակում կայանման կանոնների խստիվ պահպանման կարեւորությունը՝ այդ հարցում ակնկալելով ՃՈ ծառայության գործուն աջակցությունը:

«Ինձ համար շատ ցավոտ է ամեն օր կենտրոնում տեսնել, որ երեխայի հետ սայլակով մայրիկը իր երեխայի հետ չի կարողանում մայթով անցնել, որովհետեւ մեկը որոշել է, որ իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճված լինեն մայթին: Այդ մեքենան պետք է վերցնել եւ ուղիղ տանել տուգանային հրապարակ, առանց քննարկման, և մեծ տուգանքով պատժել այդ մարդուն», - ասել է քաղաքապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին