▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ վրեժը փորձելու է լուծել` իրեն հայհոյող սյունեցիների հողը նվիրաբերելով. Հայկ Մարտիրոսյան

 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավաճանի հետ կապված` մեր ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ մարդիկ չեն հասկանում, որ իրենց հայհոյանքը, թուք ու մուրն ու անեծքը ոչինչ են նրա համար:

/filemanager/uploads/2020/01/week-1/hayk_martirosyan.jpg.jpg

Նրա ուժն ու այլևս գրեթե անպարտելիությունը հենց դրանում է` մարդկանց, հասարակության, ժողովրդի և ազգի, նաև` թշնամու առաջնորդի կողմից իրեն ուղղված ստորացուցիչ խոսքերի ու հայհոյանքների կատարյալ անտեսման կարողության մեջ:

 

Դիտեք նաև՝

 

 

Մարդն իրոք ամենևին չի նեղվում, չի ճնշվում, չի մտահոգվում և չի ազդվում ոչ մի նման բանից: Չի ազդվում, որովհետև չունի նման հատկություն: Բնությունից զուրկ է բարոյական որևէ արգելակից, չափանիշից, սկզբունքից:

Կատարյալ սոցիոպաթ է ու հիմա այլևս նաև պսիխոպաթի ախտանիշներ է ի հայտ բերում:

Սոցիոպաթ-պսիխոփաթներին ամոթանքով և հայհոյանքով չես կասեցնի: Կլսեն այդ հայհոյանքը, մտքում նշում կանեն, հետո վրեժխնդիր կլինեն: Տվյալ պարագայում վստահ եմ, որ պատվեր կատարելու մղմանը հիմա ավելացավ նաև հստակ վրեժ լուծելու մղումը: Եվ այդ վրեժը փորձելու է լուծել` իրեն հայհոյող և իր վրա թքող սյունեցիների հողը սյունեցիների թշնամի իր բարեկամներին նվիրաբերելով:

Սոցիոպաթ-պսիխոպաթներին այդպես` հայհոյանքներով չեն կանգնեցնում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին