▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդպիսի փայլուն գլուխներ ունեցող ազգի տեղը ոչ Եվրոպան է, ոչ Ասիան, այլ Աֆրիկայի ջունգլիները.Վարդգես Օվյան

Քիչ առաջ  մի հանճարեղ «վերլուծություն» կարդացի, որից պարզ դարձավ, թե ինչու և ինչպես Ս. Սարգսյանը ստորագրեց «Եվրասիական միության պայմանագիրը»: Պարզվում է դրա մեղավորը Նախախորհրդարանն է, որը «Լֆիկ-Փակ շուկա» օպերացիա կազմակերպեց և «հանրային ուշադրությունը շեղեց»:
Հարգելիներս, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ վիճակը, եթե մի 100, 200 կամ, ասենք, 500 հոգի ժամանակին կռահեին, որ հյուսիսից վատ քամի է փչում Հայաստանի ուղղությամբ... Այ «խելոք», տարիներ առաջ երբ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում գրեթե ազգովին դեմ էիր Թուրքիայի հետ սիրախաղերին, վերջը «ֆուտբոլային դիվանագիտություն» չեղա՞վ...
Ամեն անգամ այսպիսի «մարգարիտներ» նկատելով հայկական լրատվադաշտում, սկսում եմ մտածել, որ այսպիսի փայլուն գլուխներ ունեցող ազգի տեղը ոչ Եվրոպան է, ոչ Ասիան, այլ Աֆրիկայի ջունգլիները. իսկ մեր այս մտքի գիգանտները ծառերի վրա ինչպիսի՜ ակրոբատիկ համարներ կցուցադրեին և հանրություն ու աշխարհ զարմացնեին: 
Վերոհիշյալ հանճարեղ գրառումը կարդալով, հիշեցի հորս առակներից մեկը.
«Հայտնի առակում սայլը տեղից չշարժվեց, որովհետև կարապը, գայլաձուկը և խեցգետինը այն քաշում էին տարբեր ուղղություններով։ Բայց ահա եկավ ավանակը, նայեց անշարժ սայլին ու ասաց.
- Անիվները խանգարում են, հարկավոր է հանել»...

Վարդգես Օվյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին