▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այգում նստած զույգերին տեսուչները հեռացրին միմյանցից ու խնդրեցին պահել սոցիալական հեռավորությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ուժեղացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։

Ջրային տարածքներում՝ մասնավորապես Վարդավառի լճի հարակից հանգստի գոտում ու զբոսայգիներում, իրականացված մշտադիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն գրանցվել։ Քաղաքացիները կրել են դիմակներ՝ գրեթե բոլոր դեպքերում ճիշտ, մարդկային խմբերի, կուտակումների դեպքեր ևս չեն արձանագրվել։ Տեղում կատարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակները սխալ կրող քաղաքացիները զգուշացվել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման մասին։

Շրջայցի ընթացքում տեսուչները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ և հորդորել չկրել կտորե դիմակներ։

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին