ՀՀ պետական վերահոսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:
«Էս շենքում մի հատ սենյակ ա մնացել, որ Սերժ Սարգսյանի նկարը դեռ մնացել ա: Էս վերջին նկարնա, որ հանում եմ: Հուսամ` պետական մյուս կառույցներում չկա Սերժ Սարգսյանի կամ որևէ այլ պաշտոնյայի լուսանկար:
Մեր քաղաքացիներն այսուհետ կսովորեն, որ առանց որևէ բարձր պաշտոնյայի հովանու ներքո իրենք նստեն ու աշխատեն: Վերջին նկարն է, որ հանվում է, այլևս երբեք չի լինելու սենց բան»:
Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց հետո, նախքան հրաժարականը` Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկնաբանելով դպրոցներում և այլ վայրերում իր նկարների կախված լինելու փաստը, ասել էր.
«Տարբեր հիմնարկներում նախագահի նկարը կախելը եկել է տրադիցիայի ուժով, որեւէ պարտադրանք չկա։Գոնե ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարները, այո՛, իմ առանձնասենյակում կային: Ի՞նչ կա դրա մեջ վատ: Այսինքն՝ պետական սիմվոլ է: Ես դրա կողմնակիցը չեմ: Եթե կողմնակիցը լինեի, իրավական ակտ կընդունեինք, կասեինք՝ գիտեք, օրենքով այսպես է: Որեւէ պարտադրանք այս առումով չկա»: