▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Այն, ինչ կատարվեց խաղադաշտում՝ ստվերեց Նոայի բոլոր նախկին հաջողությունները»

Արտակ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գյումրու ՏԻՄ ընտրությունները ստվերեցին հերթական ֆուտբոլային իրադարձությունը կամ ավելի ճիշտ անտիֆուտբոլը, որը տեղի ունեցավ երեկ Շիրակ֊Նոա ֆուտբոլային խաղի ժամանակ։ Խաղն ավարտվեց գյումրեցիների պարտությամբ` 1֊2։ Կմտածեք նորմալ խաղային հաշիվ է` հատկապես նկատի ունենալով Նոայի այս մրցաշրջանի հաջող ելույթները։ Իրականում...երեկ Նոան հաղթեց միայն հաշվով։ Այն ինչ կատարվեց խաղադաշտում ստվերեց Նոայի բոլոր նախկին հաջողությունները։ Աջ ու ձախ բոլորը քննադատում են գլխավոր մրցավարին, VAR-ի մրցավարներին` բնականաբար տեղին (ես ավելի ծանր բառեր կգրեի), բայց այն ինչ արեցին Նոայի ֆուտբոլիստները, առնվազն հարգանքի արժանի չէ։ Առաջին հորինված 11 մետրանոցի ժամանակ Նոայի խաղացողն ընկավ, աչքի տակով տեսավ 11 մետրանոցի նշակետը ցույց տվող մրցավարի ձեռքը և...սկսեց այնպես գալարվել, կարծես ոտքը պոկվել էր։ Երկրորդ մտացածին 11 մետրանոցի դեպքում խաղային իրավիճակ էր, երկու ֆուտբոլիստ նայում էին վերևից իջնող գնդակին և ցատկի պահին Շիրակի ֆուտբոլիստը ոտքն անզգուշաբար դրեց մրցակցի ոտնաթաթին։ Նույնիսկ մրցավարը սկզբից չհավատաց «պոկված ոտքի» ֆենոմենին։ Բայց...նորից 11 մետրանոց։ Երրորդ 11 մետրանոցին ես անկեղծորեն սպասում էի։ Երբ Նոան Շիրակի տուգանային հրապարակում էր, սպասում էի, թե երբ է մեկն ընկնելու ու ցավից գալարվի։ Պահը «ստեղծվեց»  խաղավերջում։ Դարպասապահը երրորդ անգամ չկարողացավ արդարությունը վերականգնել։

Այն, որ մեր ֆուտբոլը բոլոր ուղղություններով խնդիրներ ունի ու այդ խնդիրները ստեղծվում են ֆեդերացիյում` փաստ է։ Որ Մելիքբեկյանն ու իր ընկերախումբը պետք է հեռացվեն` փաստ է։

Բայց ֆուտբոլում ոչ֊ոք չի բեկանել fair play-ը ու երեկ Նոայի ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ իրենք շաաատ հեռու են դրանից։ Ֆուտբոլային պատմությունը հիշում է բազմաթիվ դեպքեր, երբ ֆուտբոլիստները մոտեցել են մրցավարին և ասել են, որ նա սխալվել է հօգուտ իրենց թիմի։ Որպես հետևանք` չեղարկված 11 մետրանոցներ, դեղին ու կարմիր քարտեր, տուգանային հարվածներ և վերջապես չեղարկված գոլեր։

P. S. Մրցավարության մասին արդեն ավելորդ է խոսել։ Բոլոր ժամանակներում, գրեթե բոլոր մրցավարները «սուլել են»  ըստ ֆեդերացիայի ճաշակի ու դրքորոշումների։ Ելքը մեկն է` ունենալ պրոֆեսիոնալ լիգա, դրանից բխող տրամաբանական ելքերով։

Բայց մինչ այդ` Մելիքբեկյան գնա՜» ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին