▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, ինչ կատարվում է մեր երկրի հետ, ոչ այլ ինչ է, քան հետևողականորեն իրականացվող հայրենաքանդ ծրագիր»

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Այն, ինչ կատարվում է մեր երկրի հետ, ոչ այլ ինչ է, քան դրսում մանրակրկիտ մշակված և ներսում հետևողականորեն իրականացվող հայրենաքանդ ծրագիր... Ծրագիր, որը կյանքի է կոչվում թե՛ «փափուկ ուժով» (չմտածող ու դյուրահավատ խավին տոնածառի լույսերով ու մանկական եվրոտեսիլներով սիրաշահելով), թե՛, ինչպես ոչ անհայտ մեկը կասեր՝ «մուրճով» (մտածող ու այլախոհ քաղաքացիներին դատելով կամ դատարանի դահլիճում սպանելով):

...Լինում են իրավիճակներ, երբ «փափուկ ուժի» և «մուրճի» քանդածն ավելի դժվար է վերականգնել, քան մեծ բախումների առաջացրած ավերածությունը...

Մեր վիճակում հայտնված երկրերի համար դրությունը փրկելու միակ միջոցը ԱԶԳԱՅԻՆԸ պահող երկաթե ԲՌՈՒՆՑՔՆ է... Ցավոք, այսօր դրսում մեր ձեռքի տակ եղած միջոցը «թղթե շերեփն» է, իսկ ներսում՝ «բանտիկով մուրճը...»»:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին