▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ո՞վ է, այն ո՞վ...

Այն ո՞վ է, այն ո՞վ,
Որ չի ճանաչում տառերն ու գիրը,
Բայց թողնում է հա իր ձեռագիրը:

Ֆեոդալ է նա ժողովրդական,
Ունի քաղաք ու գյուղեր սեփական,
Ունի հայ ազգը այս մանր ածու
Եվ դիպլոմների մեծ հավաքածու,
Եվ կուսակցություն, և իշխանություն,
Իսկ հիմա դարձավ և ընդդիմություն:

Նա յուրացրել է այս երկրի ինչքը,
Եվ ինքն է երկրի ամենայն ինչը.
Գործարարն է ու պատգամավորը,
Համ սպորտսմենն է, համ պրոֆեսորը,
Համ բռնաբարն է, համ բարերարը,
Եվ հալածողն է, և հալածյալը:

Թագավո՞ր է նա, թե՞ մի ծաղրածու
Մսացո՞ւ է, թե՞ նախագահացու:

Ստույգ է լոկ մի բան՝ որ ինքնըստինքյան
Դարձավ այս երկրին տեր ու տիրական:

 


Արփի Ոսկանյանի  բանաստեղծությունը «Հայկական ժամանակ» օրաթերթից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին