▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես չի, որ գիշերը չեմ քնում, որ Փաշինյանին պատասխանեմ. Շարմազանով

Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, եւ դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքել է.

«Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի վերաբերյալ եւ նշել, որ անթույլատրելի է մուննաթ գալ Եվրոպայի վրա, որ ըստ իրեն բավարար ֆինանսավորում չի հատկացվում:

 

 

 

 

 

 

 

 

Երկրորդ՝ եթե շարժվենք ինձ քննադատողների տրամաբանությամբ, ապա պետք է փաստել, որ Հայաստանի  վրա Ռուսաստանից տղա կանչել է ոչ թե Շարմազանովը, այլ հենց ինքը Փաշինյանը, քանի որ հանրահավաքների ժամանակ հրապարակի հարթակից օրը մի քանի անգամ ցիտում էր Պեսկովին եւ Մարիա Զախարովային: Ես չեմ ցիտել ռուս պաշտոնյաների ելույթները, այլ ինքը:

Եվ վերջապես երրորդ՝ այո, կարծում եմ, որ վարչապետի չստացված հրապարակային հումորային պատասխանները կարող են ազդել մեր  երկրների հարաբերությունների վրա, ինչը կարող է հղի լինել  ոչ ցանկալի հետեւանքներով, իսկ դա Հայաստանի եւ մեր ժողովրդի շահերից չի բխում:

Այնպես չի, որ գիշերը չեմ քնում, որ Փաշինյանին պատասխանեմ: 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին