Հայկական խաչ (Ծաղկած խաչ), քրիստոնեական խաչի յուրահատուկ տեսակ, որը օգտագործվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից որպես քրիստոնեության խորհրդանիշ։ Այն տեղադրվում է հայկական եկեղեցիների գմբեթներին, փորագրվում խաչքարերին ու վանական համալիրների պատերին, պատկերվում խորանի վարագույրներին, հոգևորականների զգեստներին:
Սակայն պարզվում է Խաչի պատկերման վերաբերյալ կանոնները ոչ միայն չեն պահպանվում, այլ լկտիաբար խախտվում են:
Քրիստոնեության խորհրդանիշ համարվող խաչը մոլի խաղերի, «ստրիպտիզ» ակումբների պատերին զարդարելը ուղղակիորեն սրբապղծություն է:
Ինչի հետևանք կարող է լինել այս նկարում պատկերված երևույթը: Մենք այնքան ենք սիրում խաչը որ պատկերում ենք մոլի խաղատան կամ գիշերային ակումբի պատին, ինչը ոչ միայն չի խրախուսվում այլ նաև մեժվում է Կտակարանում:
Սա ում թերությունն է՞, եկեղեցո՞ւ, տվյալ անհատի՞, թե բոլորի՞ս...
Խնդրում և առաջարկում եմ պատկան մարմիններին հեռացնել տալ Խաչի պատկերը այդ հաստատության պատի վրայից: Այլապես հարց է առաջանում՝ մենք քրիստոնյա ենք, թե իմիտացիա ենք անում որ քրիստոնյա ենք ...
Այս խաղատունը գտնվում է Երևանի հյուսիսային ավտոկայանի դիմաց:
Այնքան ենք սիրում խաչը, որ այն պատկերում ենք խաղատան կամ գիշերային ակումբի պատի՞ն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet