▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, Կարեն Կարապետյանն իմ հարսանիքի քավորն է. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Yerkir.am-ը  գրում է. արդեն մի քանի օր է` մամուլը գրում է Կարեն Կարապետյան-Բելա Քոչարյան-Ռոբերտ Քոչարյան ազգակցական կապի մասին, նաեւ` որ նոր նշանակվելիք վարչապետը Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի քավորն է:

Կայքի հետ զրույցում Սողոմոնյանն անդրադարձավ այդ հրապարակումներին: «Ռոբերտ Քոչարյանի կնոջ ազգական լինելու մասով` չգիտեմ, անկեղծ, բայց` այո, Կարեն Կարապետյանն իմ հարսանիքի քավորն է եղել, դա ճիշտ է»,- ասաց նա:

Հարցին, թե դարձյալ օրակարգում է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը, արդյո՞ք նա պատրաստվում է դիմել նման քայլի, Սողոմոնյանն արձագանքեց. «Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց` չգիտեմ»:

Նշենք նաեւ, որ ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ, Կարապետյանի վերադարձի հետ մեկտեղ, վերադառնալու են նաեւ «Քոչարյանի կադրերը»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին