▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս բոլոր մարած աչքերի համար պատասխան եք տալու». Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ինձ էր այցելել արդեն հասուն տղամարդ դարձած մեր սաներից մեկը, որը պատերազմի օրերին որպես կամավոր կռվել է Քարվաճառում, տեսել մոտ ընկերոջ ու հարազատի մահ, չի հավատացել, որ իր երկրում կարող են լինել այսպիսի դավաճաններ և հիմա չի կարողանում ապրել:


Նստել էինք դեմդիմաց վիրավոր ուսուցիչ ու աշակերտ. նա 25-26 տարեկան ծերունի էր արդեն.
- Ամեն օր երազիս Ձեզ եմ տեսնում, Մենուային: Պապան Ռուսաստանից կանչում է, իսկ ես այլևս Հայաստանից չեմ գնալու ոչ մի տեղ, չեմ կարող, ես այստեղ եմ ապրելու ու վերջ: Բայց իմ հայրենիքն ուրիշ էր, ախր, հիմա ո՞նց ապրեմ, չի ստացվում. ժպտալ չի լինում, շնչել չի լինում:
- Զոհվածի պես, զոհվելուց չվախենալով, տղերքի նման, ամեն օր կռվում զոհվելու պատրաստ:
Աչքերը թացոտվում են:
- Միայն ասեք, Կարին Տոնոյան, միայն նորից նույն հավատը տաք:
Ու չի հասկանում, որ իր ապրելու ցանկությամբ ու պահանջով ինքն է ինձ ապրեցնում, որ....որ նորից իր աչքերում մեռած կյանքը վերածնվի, դաժան ու պարտավորեցնող է մանկավարժի ճակատագիրը, հարկադիր անանձնական:
Այս բոլոր մարած աչքերի համար պատասխան եք տալու....»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին