▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս դիպվածում այլ բան է երեւում. Հովիկ Աբրահամյանը մասնագիտություն չունի...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Իմ որոշ ընկերներ փորձում են Հովիկ Աբրահամյանին արդարացնել այն կտրվածքով, թե ամոթ չէ, որ նա ռուսերեն չգիտի, այլ սխալ է արել, որ հայերեն չի խոսել: Իհարկե, ամոթ չէ լեզու չիմանալը: Մեզանից ոչ մեկ աշխարհի բոլոր լեզուները չգիտի: Բայց, ուշադրություն դարձրեք մեկ ուրիշ բանի. Հովիկ Աբրահամյանի կամ ընդհուպ իմ սերնդից որեւէ մեկը, ով ԲՈՒՀ-ում կրթություն է ստացել ԽՍՀՄ օրոք, հնարավո՞ր է, որ մասնագետ լիներ կամ տիրապետեր իր մասնագիությանը, եթե ռուսերեն չիմանար ու ռուսական գրականությունից օգտված չլիներ: Միանշանակ՝ ՈՉ: Մասնագիտական գրականությունը ռուսերեն էր: Նույն կերպ անհնար է այժմ լավ մասնագետ լինել որեւէ բնագավառում, ասենք, քաղաքագիտության թեկնածու կամ դոկտոր, եթե անգլերեն չգիտես, անգլերեն գրականությանը անհաղորդ լինես, երբ մեծ մասը անգլերեն է: Ի դեպ, Հայաստանում վերջին տարիներին լիքը այդպիսի թեկնածու ու դոկտոր է "պաշտպանել" տարբեր բնագավառներում՝ չտիրապետելով օտար լեզուների ու անհաղորդ լինելով գրականութունից: Այնպես որ, այս դիպվածում այլ բան է երեւում. Հովիկ Աբրահամյանը մասնագիտություն չունի...

Ստյոպա Սաֆարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին